Վեբ մշակում
Orange WebGroup-ը Ձեր կայքի դիզայնի և ծրագրավորման վերջնական լուծումն է: Մենք լիովին օգնում ենք մեր պատվիրատուներին և ապահովում ենք նրանց գրավիչ և պրոֆեսիոնալ դիզայնով և մասնագետի խորհրդով: Մենք ապահովում ենք վեբ կայքի դիզայնի մեծ տեսականի և վեբ մշակման ծառայություններ` ընդհանուր նախնական դիզայնից մինչև վերջնական ձևավորում: Մենք նաև կատարում ենք բարձրագույն մակարդակի անհատական յուրօրինակ դիզայն և մշակում, լոգոների դիզայն և գրաֆիկական դիզայնի ծառայություններ:
Սկսած փոքրերից մինչև հսկայածավալ վեբ կայքերի համար, Orange WebGroup-ը ձևավորում է հեշտությամբ օգտագործվող վեբ կայքերի կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս մեր պատվիրատուներին ղեկավարել իրենց վեբ կայքերի բովանդակությունը և հաղորդագրություններն ինքնուրույն:
Եթե Ձեր վեբ կայքում կա հաճախակի փոփոխվող ինֆորմացիա, ուրեմն մեր ղեկավարման համակարգերը կօգնեն Ձեզ ունենալ թարմացված ինֆորմացիա կամ նույնիսկ փոխել ողջ ինֆորմացիան կայքում ավտոմատ ձևով: Մեր ղեկավարման համակարգերը շատ արդյունավետ են, քանի որ հենց Ձեր անձնակազմը կարող է դրանցով կատարել թարմացումներ կայքում, նույնիսկ եթե նրանք ունեն քիչ HTML-ի փորձ կամ չունեն փորձ ընդհանրապես:
Ձեր վեբ կայքը ավելի լավ կաշխատի ցանկացած որոնման համակարգում, եթե նրա բովանդակությունը թարմացվում է հաճախակի:
Ծածկագրով պաշտպանված վեբ բովանդակության կառավարման գործիքը ծրագրավորման մեջ փորձ չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս փորձարկել բովանդակության թարմացումները և նույնիսկ տեղադրել գրաֆիկա և նկարներ կայքում:
Մեր գործիքները կառուցված են յուրաքանչյուր պատվիրատուի կարիքներին համապատասխան և Ձեր անձնակազմից կպահանջվի ավելի քիչ, քան մեկ ժամ, այդ գործիքներով աշխատել սովորելու համար:





