Թարմացում/դիզայնի վերափոխում
Ձեր վեբ կայքը կարիք ունի զարգանալու, ինչպես Ձեր բիզնեսն է զարգանում: Մեր տեխնիկական սպասարկումը կատարվում է, որպեսզի Ձեր կայքը լինի թարմացված, աշխատի անհրաժեշտ ձևով և լինի օպտիմալացված որոնման համակարգերի համար: Ձեր վեբ կայքի ինֆորմացիան հաճախակի թարմացված պահելը ամենակարևոր ձևերից մեկն է, որով դուք կարող եք ունենալ կրկնվող այցեր Ձեր կայք, հասցնել տրաֆիկի ցուցանիշը ցանկալի արդյունքին և օգնել Ձեր կայքին լավ աշխատել որոնման համակարգերում: Տեխնիկական սպասարկման աշխատանքները ներառում են տեքստի և գրաֆիկայի փոփոխումներ, հղումների թարմացումներ, բովանդակության և նկարների թարմացումներ, որոնման համակարգի ներկայացում, օպտիմալացում և կայքի հետ կապված ցանկացած այլ կարիքներ: Ձեր կայքի ցանկացած մաս կարող է լինել թարմացված ամեն ամիս, ամեն շաբաթ և նույնիսկ ամեն օր` Ձեր հանդիսատեսին ընթացիկ տվյալներով ապահովելու համար:
Orange WebGroup-ը ձևավորում է հեշտությամբ օգտագործվող վեբ կայքերի կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս մեր պատվիրատուներին ղեկավարել իրենց վեբ կայքերի բովանդակությունը և հաղորդագրություններն ինքնուրույն: Ծածկագրով պաշտպանված վեբ բովանդակության կառավարման գործիքը ծրագրավորման մեջ փորձ չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս փորձարկել բովանդակության թարմացումները և նույնիսկ տեղադրել գրաֆիկա և նկարներ կայքում: Մեր ղեկավարման գործիքները կառուցված են յուրաքանչյուր պատվիրատուի կարիքներին համապատասխան և Ձեր անձնակազմից կպահանջվի ավելի քիչ, քան մեկ ժամ, այդ գործիքներով աշխատել սովորելու համար:





