Ծառայությունները
Մեր ծառայությունները ներառում են վեբ դիզայն և դիզայնի վերափոխում, վեբ կայքերի տեխնիկական սպասարկում և թարմացումներ, որոնման համակարգի օպտիմալացում (SEO), ֆլեշ անիմացիաներ, վեբ հոստինգ, լոգոների դիզայն և այլն:
Մենք տալիս ենք բարձրորակ լուծումներ և ծառայություններ մեր նպատակասլաց և որակավորված թիմի միջոցով, որը կենտրոնացած է պատվիրատուների սպասելիքներն ամեն անգամ գերազանցելու վրա: Orange WebGroup-ը ստեղծում է արդյունավետ առևտրային հաղորդակցութուններ, որպեսզի օգնի Ձեր բիզնեսի զարգացմանը: Սկսած գովազդներից, լոգոների դիզայնից մինչև ամենաարդիական մրցակից աշխատանք: Orange WebGroup-ը ձգտում է ստեղծել պրոֆեսիոնալ վեբ կայքեր, որոնք արդյունավետորեն կներկայացնեն մեր պատվիրատուների ապրանքները նրանց հանդիսատեսին: Մենք լսում ենք մեր պատվիրատուներին և զարգացնում ենք մի վեբ կայք, որը կբարձրացնի նրանց ընդհանուր կերպարը:
Սկսած փոքրերից մինչև հսկայածավալ վեբ կայքերի համար, Orange WebGroup-ը ձևավորում է հեշտությամբ օգտագործվող վեբ կայքերի կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս մեր պատվիրատուներին ղեկավարել իրենց վեբ կայքերի բովանդակությունը և հաղորդագրություններն ինքնուրույն:
Մեր ղեկավարման գործիքները կառուցված են յուրաքանչյուր պատվիրատուի կարիքներին համապատասխան և Ձեր անձնակազմից կպահանջվի ավելի քիչ, քան մեկ ժամ, այդ գործիքներով աշխատել սովորելու համար:
Ի տարբերություն ստանդարտ թերթերի կամ հեռախոսագրքի, վեբ կայքը կարող է պարունակել անսահմանափակ քանակությամբ ինֆորմացիա և հասանելի է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:
Մենք ունենք և տեղական, և արտասահմանյան պատվիրատուներ. Տեսնելու համար մեր պատվիրատուների ցուցակը և մեր աշխատանքների օրինակները, խնդրում ենք ուսումնասիրել մեր պորտֆոլիոն:





