Ինչ ենք մենք անում
Մեր մասնագետներն ունեն մեծ փորձ և շատ են կարևորում աշխատանքի արդյունքը: Նրանք կլուծեն, կսպասարկեն, կօգնեն և կխորհրդակցեն Ձեզ հետ համակարգչային ամենաբարդ կամ ամենապարզ խնդիրների վերաբերյալ: Մենք դա միշտ անում ենք մեծ պատրաստակամությամբ: Մեր խնդիրն է` ապահովել ամենաբարձրորակ և ամենաշահավետ լուծումներ և ծառայություններ մեր պատվիրատուների համար: Այստեղ Դուք կգտնեք լուծումներ Ձեր ամբողջ գրաֆիկական դիզայնի, օնլայն հայտարարության, վեբ դիզայնի, որոնման համակարգի օպտիմալացման (SEO), ֆլեշ անիմացիաների, վեբ հոստինգի, էլեկտրոնային առևտրի և լոգոների դիզայնի համար:
Սկսած փոքրերից մինչև հսկայածավալ վեբ կայքերի համար, Orange WebGroup-ը ձևավորում է հեշտությամբ օգտագործվող վեբ կայքերի կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս մեր պատվիրատուներին ղեկավարել իրենց վեբ կայքերի բովանդակությունը և հաղորդագրություններն ինքնուրույն:
Orange WebGroup-ը կգրավի Ձեր հանդիսատեսին մի վեբ կայքով, որը կմիավորի Ձեր բիզնեսի խնդիրները և նպատակները ստեղծագործ դիզայնով և համահունչ բովանդակությամբ: Մեր թիմը կվերածի Ձեր հաղորդագրությունը արդյունավետ օնլայն կապի մեր վեբ կայքերի դիզայնի, պարզ նավիգացիայի և սահուն հետադարձ կապի միջոցով: Մենք ունենք և տեղական, և արտասահմանյան պատվիրատուներ. Տեսնելու համար մեր պատվիրատուների ցուցակը և մեր աշխատանքների օրինակները, խնդրում ենք ուսումնասիրել մեր պորտֆոլիոն:





