
Ինչ է ասում Ձեր գլխավոր էջը Ձեր կամ Ձեր կազմակերպության մասին? Շանսերը հետևյալն են` եթե այն նման է բազմաթիվ այլ վեբ կայքերի, ուրեմն շատ քիչ:
Գլխավոր էջի մի քանի պարզ էլեմենտները հետևյալն են`
Վաճառվող ապրանքներ
Նորություններ և խմբագրության նյութեր
Դեպքեր և հայտարարություններ
Նավիգացիա
Որոնում
Շատ գլխավոր էջերի պակասում է կազմակերպության պարզ և սեղմ նկարագրություն: Սա կարող է լինել ընդամենը մեկ-երկու նախադասություն` հղումներով դեպի ավելի շատ ինֆորմացիա: Եթե Ձեր գնորդները չեն կարողանում հասկանալ, թե ինչ եք Դուք վաճառում կամ անում նրանց համար, նրանք կարող են ուղղակի միանգամից հեռանալ:
Այսպիսով, ահա գլխավոր էջի բովանդակության մի քանի կետեր`
Կայքի նպատակի կարճ ներկայացումը (սա կարող է լինել տեքստային (նախընտրելի) կամ կարող է պարզապես ակնհայտ լինել կայքի ընդհանուր կառուցվածքից)
Երևացող և պարզորոշ ձևով ցուցադրված ապրանքներ և ծառայություններ(սա թույլ է տալիս հաճախորդներին տեսնել, թե ինչ են նրանք ստանալու)
Պարզ հղումներ դեպի այլ էջեր ավելի շատ ինֆորմացիայով
Վերոհիշյալ ինֆորմացիան պետք է տեղադրված լինի "վերին շերտում": Սա նշանակում է, որ ավելի ցածր խտությամբ բրաուզերի դեպքում ինֆորմացիան պետք է տեսանելի լինի առանց դեպի ներքև տեղաշարժ (scroll) անելու:





