Մեր մասին
"Orange WebGroup"-ը պրոֆեսիոնալ վեբ կազմակերպություն է` հիմնված 2008թ.-ին Հայաստանում` Երևանում: Մեր ստուդիան ունի մեծ փորձ և պատասխանատվության զգացում, որը նվիրվում է բարձրորակ գրաֆիկական դիզայնի և վեբ զարգացման ծառայությունների ստեղծմանը: Մեր ծառայությունները կարող են օգնել, որպեսզի Ձեր կազմակերպությունն իր օնլայն ներկայությամբ տարբերվի ամբոխից: Մենք ունենք մեծ փորձ ընդհանուր յուրօրինակություն ստեղծելու, վեբ դիզայնի և զարգացման, լոգո դիզայնի, տվյալների բազայով կառավարվող վեբ կայքերի, վեբ հոստինգի, ֆլեշ անիմացիաների և գրեթե ցանկացած ուրիշ բաժնում, որն առնչվում է գրաֆիկական դիզայնին կամ վեբ ծրագրավորմանը: Մենք կարող ենք ձևավորել կամ ձևափոխել Ձեր` արդեն իսկ գոյություն ունեցող վեբ կայքը, ստեղծել յուրօրինակ և հիշվող աշխատանք: Մենք ունենք և տեղական, և արտասահմանյան պատվիրատուներ. Տեսնելու համար մեր պատվիրատուների ցուցակը և մեր աշխատանքների օրինակները, խնդրում ենք ուսումնասիրեք մեր պորտֆոլիոն:
Orange WebGroup-ն ապահովում է ծառայությունների լայն զանգված, որն իր մեջ ներառում է պրոֆեսիոնալ վեբ դիզայն, վեբ կայքի մշակում, վեբ կայքի վերափոխում, վեբ հոստինգ, գրաֆիկական դիզայն, ֆլեշ ծառայություններ, լոգոների և պաստառների դիզայն,որոնման համակարգերի օպտիմալացում և այլն:
Ձեր կայքի ցանկացած մաս կարող է լինել թարմացված ամեն ամիս, ամեն շաբաթ և նույնիսկ ամեն օր` Ձեր հանդիսատեսին ընթացիկ տվյալներով ապահովելու համար: Ընդամննը կոճակի մեկ սեղմումով այս ինֆորմացիան կարող է դառնալ հասանելի ողջ երկրագնդում, օրը 24 ժամ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր ինտերնետում են մոտ 300 միլիոն մարդիկ: Այդ թվերն ասում են ամեն ինչ:





